Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամադ Էսլամին շաբաթ օրը տեղեկացրել է, որ որոշակի առաջընթաց է գրանցվել ԱՄՆ-ի հետ ընթացող բանակցություններում՝ հաղորդում է Mehr-ը: Նա նաև մերժել է «ուրանի զրոյական հարստացման» գաղափարը՝ նման քննարկումներն անվանելով զուտ հռետորաբանություն, ինչը «նախատեսված է հիմնականում սիոնիստական համայնքի համար»։               
 

«Ամեն մարդ ամեն ինչի ընդունակ է»

«Ամեն մարդ ամեն ինչի ընդունակ է»
15.01.2016 | 20:28

Նախօրեին Արթուր Վարդանյանի ղեկավարած «զինված խմբավորման» գործի շրջանակներում ԱԱԾ-ը ձերբակալել է «Հայրենիք և պատիվ» կուսակցության ղեկավար Գառնիկ Մարգարյանին: Այս քաղաքական գործիչը լուրջ, զուսպ ու հավասարակշիռ տպավորություն Է միշտ թողել և զարմանալի է, որ կարող է կապ ունենալ այսպիսի խմբավորման հետ:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը այս ձերբակալությանն է անդրադարձել «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը, նախապես նկատելով, որ եթե չլիներ նոյեմբերի 25-ի կանխարգելիչ գործողությունը, մենք կարող էինք դեկտեմբերի 1-ից հետո հայտնվել բավականին ծանր վիճակում: Ըստ բանախոսի, իրավապահ մարմինները որևէ ապօրինի գործողություն չեն արել. «Հավատացեք, որ որևէ պատահական ձերբակալություն չկա, ուրիշ բան, որ կարող են ինչ-որ մարդիկ թյուրիմացաբար կամ չիմանալով՝ ինչու են կանչում նման տեղեր խոսակցությունների, հայտնված լինեն ինչ-որ շրջանակներում, հավատացած եղեք՝ քննությունը կպարզի և այդ մարդիկ ազատ կարձակվեն»:
Անձամբ ճանաչելով Գառնիկ Մարգարյանին, Վահան Շիրխանյանին, Գառնիկ Իսագուլյանը չի կարող հստակ ասել՝ նրանք ընդունա՞կ են նման գործողությունների, թե՞ ոչ: «Ամեն մարդ ամեն ինչի ընդունակ է»,- դիվանագիտորեն հայտարարել է Իսագուլյանը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 937

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ